Այսօր: Կիրակի, 16 Նոյեմբերի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 98
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



16 նոյեմբերի 2025 թ.

ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 17/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մաղաք Ղևոնդյանի և Ժուլետ Ղարիբյանի 21.02.2024թ. N 2016 համատեղ դիմումը` համայնքապետարանի կողմից արված առաջարկությանը համաձայնություն տալու մասին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն, 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի IV բաժին/ որոշման  և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված շինության համար սահմանված կարգով առանձնացված 37,9քմ հողամասը /ծածկագիր` 02-001-0105-0140/ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատարածք,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոցի N 17/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական` N 24012024-02-0051/ երկհարկանի ավտոտնակի առաջին հարկի 15,9քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը՝ 14,5քմ/ տարածքը սահմանված գնով օտարել կառույցն իրականացրած, առաջին հարկի մնացած մասի սեփականատեր Մաղաք Սիմոնի Ղևոնդյանին, 25,2քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը՝ 23,1քմ/ երկրորդ հարկը սահմանված գնով օտարել կառույցն իրականացրած Ժուլետ Թոմասի Ղարիբյանին, իսկ երկհարկանի ավտոտնակի համար սահմանված կարգով առանձնացված 37,9քմ հողամասը որպես համատեղ օգտագործողներ՝ հավասար 1/2 բաժնեմասերով ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել Մաղաք Սիմոնի Ղևոնդյանին և Ժուլետ Թոմասի Ղարիբյանին:

2. Վաճառքի գինը ավտոտնակի առաջին հարկի համայնքային սեփականություն հանդիսացող 15,9քմ արտաքին մակերեսով տարածքի համար կազմում է 31 307 /երեսունմեկ հազար երեք հարյուր յոթ/ ՀՀ դրամ, երկրորդ հարկի համար՝ 49 619 /քառասունինն հազար վեց հարյուր տասնինը/ ՀՀ դրամ, իսկ հողամասի համար կազմում է 168 352 /մեկ հարյուր վաթսունութ հազար երեք հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ:

3. Առաջին կետում նշված երկհարկանի ավտոտնակի երկրորդ հարկին տալ 17/35 համարը և հասցեն համարել`

- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Ա. Մանուկյան փողոց, ավտոտնակ N 17/35:

  Առաջին հարկի հասցեն թողնել նույնը`

- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Ա. Մանուկյան փողոց, ավտոտնակ N 17/3:

4. Գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում հարցին ընթացք կտրվի գործող օրենսդրությանը համապատասխան:

5. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/

- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վարուժան Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner