Աշտարակ համայնքի Արագածոտն բնակավայրում 2023-24թթ. կառուցված գազատարի հատվածների շահագործումն իրականացնելու նպատակով, ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1.Համաձայնություն տալ՝ համայնքային սեփականություն հանդիսացող Արագածոտն բնակավայրում 2023-24թթ. կառուցված /անշարժ գույքի սեփականության իրավունքի N 19092025-02-0039 վկայական/ գազատարն անհատույց օգտագործման իրավունքով, շահագործման նպատակով <<Գազպրոմ Արմենիա>> ՓԲԸ-ին հանձնելու և համապատասխան պայմանագիր կնքելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2․ Ուժը կորցրած ճանաչել Աշտարակ համայնքի ավագանու 11․09․2024թ․ N 106-Ա որոշման 2-րդ կետը։ |