Այսօր: Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 004
 

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վարդան Բասումյանի լիազորված անձ Սևակ Ալեքսանյանի 05․03․2025թ․ N 2440, Կարապետ Նազարյանի և Վրեժ Առաքելյանի 11․06․2025թ․ N 7365, Հենրիկ Ասլանյանի լիազորված անձ Վարդան Յարիջանյանի 06․06․2025թ․ N 7067, Թադևոս Գալստյանի 11․06․2025թ․ N 7328, Վարազդատ Բարսեղյանի 14․07․2025թ․ N 9086, Քերոբե Հարությունյանի 17․07․2025թ․ N 9270, Ռիմա Պողոսյանի 21․07․2025թ․ N 9392, Մկրտիչ Կուրղինյանի 25․07․2025թ․ N 9642, Հրաչյա Գալստյանի 25․07․2025թ․ N 9653, Վաչիկ Ազարյանի 30․07․2025թ․ N 9846, Հովիկ Բնյանի 31․07․2025թ․ N 9905 և N 9906, Սարիբեկ Սարգսյանի 14․08․2025թ․ N 10498, Դավիթ Հովհաննիսյանի 18․08․2025թ․ N 10650 և Հռիփսիմե Թորոսյանի 20.08.2025թ. N 10777 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է․

1. Աշտարակ համայնքի Սաղմոսավան բնակավայր, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 3-րդ փակուղի N 1/3 հասցեում գտնվող, 02-093-0012-0173 ծածկագրով 103քմ և Սաղմոսավան բնակավայր, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, 3-րդ փակուղի N 1/4 հասցեում գտնվող, 02-093-0012-0174 ծածկագրով 17քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասերը ուղղակի վաճառքով՝ /կադաստրային արժեքի 200%-ի չափով/ օտարել կից, ընդլայնվող 02-093-0012-0172 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի սեփականատեր Վարդան Կարապետի Բասումյանին:

2. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Միկոյան եղբայրների փողոց, N 118/1 հասցեում գտնվող, 02-001-0107-0022 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 134,4քմ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 600 000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0107-0014 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի ընդհանուր համատեղ սեփականատերեր Կարապետ Գեղամի Նազարյանին և Վրեժ Մելիքի Առաքելյանին:

3. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-001-0539-0017 ծածկագրով 0,34144հա հողամասը /խաղող/ ուղղակի վաճառքով՝ /կադաստրային արժեքի 300%-ի չափով/ օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0539-0005 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Հենրիկ Ջանիկի Ասլանյանին:

4. Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-110-0168-0039 ծածկագրով 0,1271հա հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով՝ 1 000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-110-0168-0040 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Թադևոս Ստեփանի Գալստյանին:

5. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց, N 26/4 հասցեում գտնվող, 02-001-0845-0145 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 173,25քմ բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 1 500 000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0845-0001 ծածկագրով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի սեփականատեր Վարազդատ Ռոբերտի Բարսեղյանին:

6. Աշտարակ համայնքի ՈՒջան բնակավայրի Զորավար Անդրանիկի փողոց, 13-րդ փակուղի, N 2 հասցեում գտնվող, 02-109-0081-0010 ծածկագրով 510քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 1 200 000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-109-0081-0008 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Քերոբե Միքաելի Հարությունյանին:

7. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Երևանյան փողոց, N 103/5 հասցեում գտնվող, 02-001-0376-0053 ծածկագրով 4,7քմ և Երևանյան փողոց, N 103/6 հասցեում գտնվող, 02-001-0376-0074 ծածկագրով 10,1քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասերը ուղղակի վաճառքով՝ 300 000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0376-0013 ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի սեփականատեր Ռիմա Շոթայի Պողոսյանին:

8. Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-116-0060-0057 ծածկագրով 0,6422հա հողամասը /վարելահող/ ուղղակի վաճառքով՝ 800 000 /ութ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 07-050-0060-0035 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի ընդհանուր համատեղ սեփականատերեր Վիտալիկ Կիմիկի Կուրղինյանին, Անահիտ Այվազի Կուրղինյանին, Վիկտորյա, Ալիսա և Մկրտիչ Վիտալիկի Կուրղինյաններին:

9. Աշտարակ համայնքի Անտառուտ բնակավայրի 9-րդ փողոց, N 1/2 հասցեում գտնվող, 02-010-0027-0038 ծածկագրով 426,4քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 1 200 000 /մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-010-0027-0037 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Հրաչյա Հրահատի Գալստյանին:

10. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի ՈՒլատիտիկ 2-րդ թաղամաս, 4-րդ փողոց, N 9/1 հասցեում գտնվող, 02-001-0101-0046 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 432,5քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 2 500 000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0101-0047 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Վաչիկ Զոհրակի Ազարյանին:

11. Աշտարակ համայնքի Կարբի բնակավայր, 2-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 2-րդ փակուղի N 3/2 հասցեում գտնվող, 02-058-0049-0021 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 324,1քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 2 160 000 /երկու միլիոն մեկ հարյուր վաթսուն հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-058-0049-0018 ծածկագրով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի սեփականատեր Հովիկ Պապիկի Բնյանին:

12. Աշտարակ համայնքի Կարբի բնակավայր, 2-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 2-րդ փակուղի N 5/1 հասցեում գտնվող, 02-058-0049-0023 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 291,5քմ և Կարբի բնակավայր, 2-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 2-րդ փակուղի N 5/2 հասցեում գտնվող, 02-058-0049-0022 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 21,7քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասերը ուղղակի վաճառքով՝ 2 100 000 /երկու միլիոն մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-058-0049-0020 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Հովիկ Պապիկի Բնյանին:

13. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-001-0639-0056 ծածկագրով 0,04328հա հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով՝ 1 500 000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0639-0042 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի սեփականատեր Սարիբեկ Նորիկի Սարգսյանին:

14. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Վառոյի Ձորակ 1-ին թաղամաս N 12/1 հասցեում գտնվող, 02-001-0071-0051 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 212,6քմ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ /կադաստրային արժեքի 150%-ի չափով/ օտարել կից, ընդլայնվող 02-001-0071-0055 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Դավիթ Ալեքսանի Հովհաննիսյանին:

15. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Վառոյի Ձորակ 2-րդ թաղամաս, N 42/3 հասցեում գտնվող, 02-001-0036-0047 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 94քմ բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 700 000 /յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0036-0034 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Հռիփսիմե Գարեգինի Թորոսյանին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐՈՒԺԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner