Այսօր: Երեքշաբթի, 8 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 279
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



07 հուլիսի 2025 թ.

ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ Մ․ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑ N 3/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սամվել Նազարյանի 04.07.2025թ. N 8585 դիմումը` համայնքապետարանի կողմից արված առաջարկությանը համաձայնություն տալու մասին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի IV բաժին/ որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված շինությունների համար սահմանված կարգով առանձնացված 450քմ հողամասը /ծածկագիր` 02-001-0012-0545/ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատարածք,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Մ․ Խորենացու փողոց, N 3/2 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0012-0545/, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական` N 30062025-02-0074/ 38,5քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 15,34քմ արտաքին մակերեսով ծածկը և 0,74քմ մակերեսով պարիսպը սահմանված գնով, իսկ շինություններով ծանրաբեռնված 450քմ հողամասը կադաստրային արժեքով օտարել կառույցն իրականացրած ՍԱՄՎԵԼ ԺՈՐԱՅԻ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ:

2. Վաճառքի գինը շինությունների համար կազմում է 1 846 883 /մեկ միլիոն ութ հարյուր քառասունվեց հազար ութ հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամ, իսկ շինություններով ծանրաբեռնված հողամասի համար՝ 2 937 451 /երկու միլիոն ինն հարյուր երեսունյոթ հազար չորս հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամ:

3. Գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցների և դրանց պահպանման և սպասարկման համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում հարցին ընթացք կտրվի գործող օրենսդրությանը համապատասխան:

4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն․Մուրադյան, Ա. Արամյան/

   - Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Բազմասեր Խաչատրյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner