Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրում գտնվող, 02-112-0008-0040 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի այլ գործառնական նշանակության հողամասից 0,16232 հա հողամասի գործառնական նշանակությունն, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման:
2. Աշտարակ համայնք, Օհանավան բնակավայր, 17-րդ փողոց, N 34 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասին /ծածկագիր՝ 02-112-0008-0040-ից, 0,16232 հա/ տալ 34 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Օհանավան բնակավայր, 17-րդ փողոց, հողամաս N 34:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: