Հիմք ընդունելով Խաչիկ Անթանյանի 27.10.2025թ. N 14195 դիմումը` համայնքապետարանի կողմից արված առաջարկությանը համաձայնություն տալու մասին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի IV բաժին/ որոշման և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ավտոտնակի համար սահմանված կարգով առանձնացված 26,39քմ հողամասը /ծածկագիր` 02-001-0843-0325/ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատարածք,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց, N 3/3 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-001-0843-0325/, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական` N 26092025-02-0008/ 58,58քմ արտաքին մակերեսով ավտոտնակը սահմանված գնով, իսկ ավտոտնակով ծանրաբեռնված 26,39քմ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը կադաստրային արժեքով օտարել կառույցն իրականացրած ԽԱՉԻԿ ԼԵՎՈՒՇԻ ԱՆԹԱՆՅԱՆԻՆ:
2. Վաճառքի գինը ավտոտնակի համար կազմում է 115 344 /մեկ հարյուր տասնհինգ հազար երեք հարյուր քառասունչորս/ ՀՀ դրամ, իսկ հողամասի համար՝ 117 224 /մեկ հարյուր տասնյոթ հազար երկու հարյուր քսանչորս/ ՀՀ դրամ:
3. Գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում հարցին ընթացք կտրվի գործող օրենսդրությանը համապատասխան:
4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /պետեր՝ Ն․Մուրադյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: