Հիմք ընդունելով Մեսրոպ Մեսրոպյանի 06.05.2025թ. N 5377՝ տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրում գտնվող տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-110-0013-0027, 0,06 հա/ տալ 4/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Փարպի բնակավայր, Ա․ Բաբայան փողոց, 1-ին փակուղի, հողամաս N 4/1:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: