Այսօր: Շաբաթ, 7 Մարտի 2026թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 358
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 565-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 մարտի 2026 թվականի N 565-Ա

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «VAZ 2107» ՄԱԿՆԻՇԻ ԹԵԹԵՎ ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՒՄ ԿԻՐԱԿՈՍ ԱՍԱՏՈՒՐԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ՆՐԱՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Աշտարակ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 09-ի N 107-Ա որոշման, <<ԱՆՏ ՌԻԵԼԹԻ>> ՍՊԸ-ի 28․03․2025թ․ տրանսպորտային միջոցի գնահատման Դ-12 հաշվետվության, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի, հիմք ընդունելով լոտն աճուրդով վաճառելու մասին 2026 թվականի մարտի 06-ի N 01 արձանագրությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․

1․ Աշտարակ համայնքի սեփականություն հանդիսացող «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենան (տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 08XX786075, հաշվառման վկայագիրը՝ XI786125, հաշվառման համարանիշը` 793 CG 61, նույնացման համարը' XTA210700W1147915, թողարկման տարեթիվը՝ 1998 թվական) օտարել Կիրակոս Ասատուրի Սահակյանին /անձ՝ AV0640590 տրված 15.02.2023թ. 029-ի կողմից/:

2. Կիրակոս Ասատուրի Սահակյանը պարտավոր է․

- ՀՀ ֆինանսների նախարարության այլ հիմնական միջոցների օտարումից մուտքեր՝ 900445101141 հաշվեհամարին վճարել 350․000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես ավտոմեքենայի վաճառքի գին։

3. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Կիրակոս Ասատուրի Սահակյանի կողմից:

4.Աշտարակի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական, ֆինանսատնտեսագիտական և գնումների, տրանսպորտի, կոմունալ տնտեսության, առևտրի, գովազդի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժիններին /Զ․ Ամիրյան, Ա. Արամյան, Գ. Ատոմյան/

- Սույն որոշման 1, 2, 3 կետերն ընդունել ի կատարում։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կիրակոս Ասատուրի Սահակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner