Հիմք ընդունելով Արեգնազ Քեհեյանի լիազորված անձ Սամվել Դավթյանի 03.09.2024թ. N 9901 դիմումը, Ա. Քեհեյանին պատկանող Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, ըստ կադաստրային քարտեզի 02-01-0025-0007 ծացկագրի 0,23731 հա տնամերձ հողամասում մինչև 2001թ. /1966-96թթ./ կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ իր սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը և շինությունները կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չեն հակասում քաղաքաշինական նորմերին և չեն առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ճանաչել Արեգնազ Մանուկի Քեհեյանի /ծնվ․02․01․1952թ․/ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի, ըստ կադաստրային քարտեզի 02-01-0025-0007 ծածկագրում, իրեն պատկանող տնամերձ հողամասում մինչև 2001թ. /1966-96թթ./ կառուցված 275.1 քմ բնակելի տան, 37․5քմ տնտեսական շինության, 26.2քմ ավտոտնակի, 65.4քմ խանութի և 2,8քմ պարսպի նկատմամբ /ընդհամենը 407.0քմ/:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: