Այսօր: Երեքշաբթի, 25 Մարտի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 231
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



23 մարտի 2025 թ.

ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ԳԵՂԱԶՆԻԿԻ ՓՈՂՈՑԻ N 22/53 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ռիմա Ղազարյանի և Երվանդ Եսայանի 18.03.2025թ. N 3048 համատեղ դիմումը` համայնքապետարանի կողմից արված առաջարկությանը համաձայնություն տալու մասին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն, 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի IV բաժին/ որոշման  և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված շինության համար սահմանված կարգով առանձնացված 25քմ հողամասը /ծածկագիր` 02-001-0106-0423/ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատարածք,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Աշտարակ քաղաքի Գեղազնիկի փողոցի N 22/53 հասցեում գտնվող, /ծածկագիր՝ 02-001-0106-0423/ համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական` N 28022025-02-0009/ երկհարկանի ավտոտնակի 25քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը՝ 21,55քմ/  առաջին հարկը սահմանված գնով օտարել կառույցն իրականացրած Երվանդ Հմայակի Եսայանին, 25քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը՝ 21,45քմ/ երկրորդ հարկը սահմանված գնով օտարել կառույցն իրականացրած Ռիմա Ղազարի Ղազարյանին, իսկ երկհարկանի ավտոտնակի համար սահմանված կարգով առանձնացված 25քմ հողամասը որպես համատեղ օգտագործողներ՝ հավասար 1/2 բաժնեմասերով ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել Երվանդ Հմայակի Եսայանին և Ռիմա Ղազարի Ղազարյանին:

2. Վաճառքի գինը երկհարկանի ավտոտնակի 25քմ արտաքին մակերեսով յուրաքանչյուր հարկի համար կազմում է 49 225 /քառասունինը հազար երկու հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ, իսկ հողամասի համար կազմում է 111 050 /մեկ հարյուր տասնմեկ հազար հիսուն/ ՀՀ դրամ:

3. Առաջին կետում նշված երկհարկանի ավտոտնակի երկրորդ հարկին տալ 22/------- համարը և հասցեն համարել`

- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Գեղազնիկի փողոց, ավտոտնակ N 22/-----:

  Առաջին հարկի հասցեն թողնել նույնը`

- Աշտարակ համայնք, ք. Աշտարակ, Գեղազնիկի փողոց, ավտոտնակ N 22/53:

4. Գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում հարցին ընթացք կտրվի գործող օրենսդրությանը համապատասխան:

5. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն․ Մուրադյան, Ա. Արամյան/

- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՇԱՆԹ ՎԱՀԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վարուժան Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner