Հիմք ընդունելով Վախթանգ Ստեփանյանի 30.04.2025թ. N5106 դիմումը`, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ. 1. Աշտարակ համայնքի Կարբի բնակավայրում գտնվող, 02-058-0102-0054 ծածկագրից բնակավայրերի նշանակության հողամասից 0,00506 քմ բնակավայրերի այլ գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը, առանց հողամասի նպատակային նշանակության փոփոխության համարել փոփոխված որպես բնակելի կառուցապատման: 2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. ՄՈՒՐԱԴՅԱՆ/ - Հողային հաշվեկշռում կատարել համապատասխան ուղղումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: