Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 29/07/2025 N Կ-29072025-02-0113 որոշումը և Հոռոմսիմ Մեջլումյանի 30.07.2025թ. N 9832 դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, <Նորմատիվ իրավական ակտերի մասին> ՀՀ օրենքի 38.1 հոդվածի 1-ին կետի և 33-րդ հոդվածի 1 կետի 1 ենթակետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Աշտարակ համայնքի ղեկավարի 21.07.2025թ. թիվ 1896-Ա որոշման 2-րդ կետը ճանաչել չեղյալ:
2. Աշտարակ համայնքի ղեկավարի 22.01.2025թ N 188-Ա որոշումը ճանաչել չեղյալ:
3. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: