Հիմք ընդունելով Գևորգ Տոնոյանի 25.02.2026թ. N 2583՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ, Աղձք բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-008-0145-0535 / տալ 535 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Աղձք բնակավայր, Ձորափ-2 այգեգործական թաղամաս, 535 հողամաս:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /ժ/պ Վ. Վարդանյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: