Հիմք ընդունելով Գոհար Նիկոլյանի 29.05.2025թ. N 6548` բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասերին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք, Արցախ թաղամասի 4-րդ փողոց, N 10-12 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասերին տալ հետևյալ հասցեները՝ Հողամասի առանձնացվող հատված N 1-ին /ծածկագիր` 02-001-0251-0066, 0,0582 հա/ տալ 12 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Արցախ թաղամասի 4-րդ փողոց, հողամաս N 12:
Հողամասի առանձնացվող հատված N 2-ին /ծածկագիր՝ 02-001-0251-0066, 0,0580 հա/ տալ 10 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Արցախ թաղամասի 4-րդ փողոց, հողամաս N 10։
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: