Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



12 մարտի 2025 թ.

ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԵՐԶՆԿԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ N 30 ՇԵՆՔԻ ԲԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արայիկ Ավետիսյանի 21.06.2023թ. N 6267 ինքնակամ ավտոտնակը օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և N 912-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ ավտոտնակի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև ավտոտնակը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Աշտարակ համայնքի Նոր Երզնկա բնակավայրի 2-ին փողոց, N 30 շենքի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 32.4քմ մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված /հաշվառման տվյալներ 20232PF3AT/ 32.4քմ արտաքին մակերեսով ավտոտնակը ճանաչել համայնքային սեփականություն:

2. Առաջին կետում նշված ինքնակամ ավտոտնակը ճանաչել օրինական:

3. Օրինականացված ավտոտնակի հասցեն համարել`

-Աշտարակ համայնք, Նոր Երզնկա բն., 2-րդ փողոց, N 8/3 ավտոտնակ:

4. Առաջարկել կառույցն իրականացրած Սերգեյ Ավետիսյանին գնելու օրինական ճանաչված 32.4քմ ընդհանուր արտաքին մակերեսով /ներքին մակերեսը՝ 28.0քմ/ ավտոտնակը` 1քմ-ի օտարման համար վճարելով 1422 /մեկ հազար չորս հարյուր քսաներկու/ ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի զբաղեցրած 33.8 քմ հողամասի 1քմ-ի օտարման համար՝ 1878 /մեկ հազար ութ հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ:

5. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/

- Սույն որոշման 1, 2, 3, 4 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անհայտ օգտատեր  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner