Հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի, Աշտարակ քաղաքի, Սիսակյան փողոցի, 25 շենքի, 2-րդ բնակարանի բնակչուհի Անահիտ Հակոբի Մուրադյանի /ծնվ. 13․07․1950թ․, ն․ք․ 010708956, տրված 12․12․2018թ․-ին, 029-ի կողմից/ դիմումը՝ իր որդի Հովհաննես Վահրամի Գևորգյանի /ծնվ. 14․01․1983թ., ն․ք․ 011556453, տրված 15․06․2021թ., 029-ի կողմից/ նկատմամբ իրեն խնամակալ նշանակելու մասին /մուտքի թիվ 3121/, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ԱՐԱԴ/0867/02/24 քաղաքացիական գործով 20․01․2026թ․ կայացված և 23․02․2026թ․ օրինական ուժի մեջ մտած վճիռը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 37-րդ հոդվածների պահանջներով․
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Դատական կարգով անգործունակ ճանաչված Հովհաննես Վահրամի Գևորգյանի նկատմամբ սահմանել խնամակալություն և խնամակալ նշանակել վերջինիս մորը՝ Անահիտ Հակոբի Մուրադյանին։