Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 09.09.2025թ. N 113-Ա որոշումը և ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 20.08.2025թ. N 2/փ-263 դրական եզրակացությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն և 29.12.2011թ. N 1920-Ն որոշումների պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-110-0171-0038/, Գևորգ Կամոյի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող 0,4418 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի /արոտավայր/ նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես բնակավայրերի նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման: Հողամասի սեփականատերը համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 12 727 153 /տասներկու միլիոն յոթ հարյուր քսանյոթ հազար մեկ հարյուր հիսուներեք/ ՀՀ դրամ:
2. Առաջին կետում նշված 0,4418 հա հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Փարպի բնակավայր, Երևան-Գյումրի մայրուղի, 16-17կմ, հողամաս N 5/59:
3. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում և Փարպի բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում կատարել համապատասխան փոփոխություններ:
4. Քաղաքաշինության և հողաշինութան բաժնին /պետ՝ Ն. Մուրադյան/:
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: