Հիմք ընդունելով Ռազմիկ Մկրտչյանի ներկայացուցիչ Արամ Մակարյանի 26.06.2025թ. N 8188՝ արտադրական նշանակության շենք-շինությունների կառուցման հայտը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1.Հավանություն տալ Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի 02-112-0147-0009 ծածկագրով, Ռազմիկ Ավետիքի Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող 0,24հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի /հնդավոր/ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական /սառնարանային պահպանության տնտեսության կառուցման համար/ փոփոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը: |