Այսօր: Ուրբաթ, 11 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2304-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 սեպտեմբերի 2022 թվականի N 2304-Ա

ԴԵՐԵՆԻԿ ՍԱՐԳՍԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՍԱՄՎԵԼ ՍԱՐԳՍԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        Հիմք ընդունելով Դերենիկ Սարգսի Թադևոսյանի 23.09.2022թ N 4677 դիմումը, իր իրավանախորդի /հիմք ըստ օրենքի ժառանգության իրավունքի 23.09.2022թ. ԳՄ 3063 վկայագիր/ Անժիկ Բելուշի Թագևոսյանի տնամերձ հողամաս փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի, Գյուղական և քաղաքային համայնքների վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող պահուստային ֆոնդի հողերի օտարման կարգի մասին օրենքի 9-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ Աշտարակ ք., գ. Մուղնի 3-րդ թաղամաս, 121 հողամաս հասցեում գտնվող հանգուցյալ Ա. Թադևոսյանին սեփականության իրավունքով հատկացված 0.06 հա հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-001-0324-0009/ ավել օգտագործվող 0.01502 հա /ընդհամենը 0.07502/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ

1. Ճանաչել Դերենիկ Սարգսի Թադևոսյանի /ծնվ.30.08.1958թ./ և Սամվել Սարգսի Թադևոսյանի /ծնվ.24.12.1963թ./ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի 02-001-0324-0009 կադաստրային ծածկագրում հատկացված 600քմ տնամերձ հողամասից ավել օգտագործվող մինչև 20%` 120 քմ հողամասի նկատմամբ /ընդհամենը 720 քմ/:

2. Դերենիկ Սարգսի Թադևոսյանի և Սամվել Սարգսի Թադևոսյանի կողմից 20%-ից ավել օգտագործվող 30.2 քմ հողամասը օտարել նրան հողամասի կադաստրային արժեքի 30% վճարելու պայմանով՝ 40243 /քառասուն հազար երկու հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ:

3. 02-001-0324-0009 ծածկագրով 0,07502 հա հողամասի հասցեն համարել՝

-Համայնք Աշտարակ, ք. Աշտարակ, գ. Մուղնի 3-րդ թաղամաս, հողամաս N 121:

4.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ս. Թումասյան, Ա.Արամյան/

-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner