Այսօր: Ուրբաթ, 13 Մարտի 2026թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 42-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 2026 թվականի N 42-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Տիգրան Հովհաննիսյանի 18․02․2026թ․ N 2284, համասեփականատերեր Լուսիկ Մինասյանի և Սմբատ Խեչումյանի 20.02.2026թ. N 2333, Արտյոմ Ղազարյանի 25.02.2026թ. N 2558 և Երվանդ Հովհաննիսյանի 27.02.2026թ. N 2754 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է․

1. Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-061-0106-0243 ծածկագրով 1,49հա հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով՝ 1 500 000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-061-0106-0220 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի սեփականատեր Տիգրան Հայկի Հովհաննիսյանին:

2. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-001-0644-0041 ծածկագրով 0,03341հա հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով՝ 1 000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0644-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի ընդհանուր համատեղ սեփականատերեր Լուսիկ Հովհաննեսի Մինասյանին և Սմբատ Սամսոնի Խեչումյանին:

3. Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի Երևան-Ապարան մայրուղի 54-55կմ, N 25 հասցեում գտնվող, 02-020-0122-0042 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,18168հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 13 000 000 /տասներեք միլիոն/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-020-0122-0029 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասի ընդհանուր բաժնային սեփականատերեր Արտյոմ Լյուդվիգի Ղազարյանին և Նաիրի Սուրիկի Սարգսյանին:

4. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Արա-2 թաղամաս, 18-րդ փողոց N 27 հասցեում գտնվող, 02-001-0422-0027 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 30քմ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով՝ կադաստրային արժեքով օտարել <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ին՝ տրանսֆորմատորային ենթակայան կառուցելու նպատակով:

5. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-001-0806-0128 ծածկագրով 0,07563հա հողամասը /խաղող/ ուղղակի վաճառքով՝ կադաստրային արժեքի 200%-ի չափով օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0806-0130 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի սեփականատեր Երվանդ Սեդրակի Հովհաննիսյանին:

 


Կողմ -15

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԹՈՎՄԱՍ

ՎԱՀԱՆՅԱՆ ՇԱՆԹ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ՄԵՐԻ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՐԱ

ԱՐՇԱԿՅԱՆ ԳՈՌ

ՀԱԿՈԲՅԱՆ ՏԱՐՈՆ

ՏՈՆՈՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ԳԱԼՍՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ԱՐՍԵՆՅԱՆ ՆԱԶԵԼԻ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԻՇԱ

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ՍՈՆՅԱ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ

ՇՄԱՎՈՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner