Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 175
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 11
 

Զեկ. ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՍԿԵՀԱՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 14.11.2017թ. N 139 դրական եզրակացությունը` Աշտարակ համայնքի  Ոսկեհատ բնակավայրի 02-086-0111-0050 ծածկագրից 6,78հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասինղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2011թ. N 1918-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>>  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

  1. Հաստատել Աշտարակ համայնքի Ոսկեհատ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-086-0111-0050 ծածկագրից 6,78հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակությանարոտավայրի նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների հողերի նպատակային նշանակության՝ ընդերքօգտագործման գործառնական նշանակությանփոփոխությունը:

 2. Առաջին կետում նշված փոփոխությունները սահմանված կարգով արտացոլել Աշտարակ համայնքի հողերի հաշվառման տարեկան հաշվեկշռում և Ոսկեհատ բնակավայրի ընթացիկ քաղաքաշինական քարտեզներում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՎԵՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner