Հիմք ընդունելով Lևոն Բաբոյանի 09.12.2024թ. N 14024՝ միավորվող բնակելի կառուցապատման հողամասերին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայր, 49-րդ փողոց, N 33 և 35 հասցեներում գտնվող միավորվող բնակելի կառուցապատման հողամասերին տալ 33 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 49-րդ փողոց, հողամաս N 33:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: