Այսօր: Ուրբաթ, 4 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 195
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 824-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, /0232/3-10-26, ashtarakmunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2021 թվականի N 824-Ա

ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՓՈՂՈՑԻ N 22/54 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՀԱՐԿԱՆԻ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Հրանդ Մանջոյանի և Աշոտ Շուխյանի 22.11.2021թ. N 2061 համատեղ դիմումը` համայնքապետարանի կողմից արված առաջարկությանը համաձայնություն տալու մասին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն, 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն /ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի IV բաժին/ որոշման  և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված շինության համար սահմանված կարգով առանձնացված 25,6քմ հողամասը /ծածկագիր` 02-001-0106-0380/ չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատարածք,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի N 22/54 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական` N 18112021-02-0048/  երկհարկանի ավտոտնակի 25,6քմ արտաքին մակերեսով  /ներքին մակերեսը՝ 22,9քմ/ առաջին հարկը սահմանված գնով օտարել կառույցն իրականացրած Հրանդ Ադիբեկի Մանջոյանին, 25,6քմ արտաքին մակերեսով /ներքին մակերեսը՝ 23,34քմ/ երկրորդ հարկը սահմանված գնով օտարել կառույցն իրականացրած Աշոտ Վանիկի Շուխյանին,  իսկ երկհարկանի ավտոտնակի համար սահմանված կարգով առանձնացված 25,6քմ հողամասը որպես համատեղ օգտագործողներ՝ հավասար բաժնեմասերով ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել Հրանդ Ադիբեկի Մանջոյանին և Աշոտ Վանիկի Շուխյանին:

2. Վաճառքի գինը ավտոտնակի առաջին հարկի համար կազմում է 50 406 /հիսուն հազար չորս հարյուր վեց/ ՀՀ դրամ, երկրորդ հարկի համար՝ 50 406 /հիսուն հազար չորս հարյուր վեց/ ՀՀ դրամ, իսկ հողամասի համար կազմում է 113 715 /մեկ հարյուր տասներեք հազար յոթ հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամ:

3. Առաջին կետում նշված երկհարկանի ավտոտնակի երկրորդ հարկին տալ 22/105 համարը և հասցեն համարել`

- ք. Աշտարակ, Տիգրան Մեծի փողոց, շինություն N 22/105:

  Առաջին հարկի հասցեն թողնել նույնը`

- ք. Աշտարակ, Տիգրան Մեծի փողոց, շինություն N 22/54:

4. Գնման նախապատվության առաջարկն ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում օրինականացված կառույցի և դրա համար սահմանված կարգով առանձնացված հողամասի վաճառքի գները չվճարելու դեպքում հարցին ընթացք կտրվի գործող օրենսդրությանը համապատասխան:

5. Քաղաքաշինության և հողօգտագործման, ֆինանսատնտեսագիտական բաժիններին /Հ. Բաղդասարյան, Ա. Արամյան/

- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝
Գրանցող



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner