Հիմք ընդունելով Գինիկ Աղաբաբյանի 11․01․2024թ․ N 284 դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է. 1. Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայր 9-րդ փողոց, 4-րդ փակուղի, N 6/1 հասցեում գտնվող, 02-068-0049-0003 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 37,28քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքով/ օտարել կից ընդլայնվող 02-068-0049-0004 և 02-068-0049-0023 ծածկագրերով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասերի սեփականատեր Գինիկ Արթուրի Աղաբաբյանին: |