Հիմք ընդունելով Գագիկ Հարությունյանի լիազորված անձ Վահե Հովհաննիսյանի 25.04.2025թ. թիվ 4948 դիմումը, ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Գագիկ Մանուկի Հարությունյանի /ծնվ. 15.09.1972թ./ սեփականության իրավունքով պատկանող ըստ Աշտարակ համայնքի ք․ Աշտարակի կադաստրային քարտեզի 02-001-0143-0026 ծածկագրով 0.12 հա բնակավայրերի այլ նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն.Մուրադյան, Ա. Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: