Հիմք ընդունելով Արման Հակոբյանի 20.02.2025թ. N 1963` սառնարանային տնտեսություն կառուցելու մասին հայտը և համայնքի ավագանու 15.04.2024թ. N 51-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշման պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ. 1. Արման Արմենի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի վարչական սահմաններում գտնվող, 02-112-0072-0080 ծածկագրով հողամասում տալ սառնարանային տնտեսության կառուցման նախագծման թույլտվություն /նախագծման թույլտվությունը կցվում է/: 2. Աշտարակ համայնքի Օհանավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող /ծածկագիր` 02-112-0072-0080/, Արման Արմենի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող, սառնարանային տնտեսության կառուցման և շահագործման համար առանձնացված 0,0267հա գյուղատնտեսական նշանակության հողամասի /արոտավայր/ նպատակային նշանակությունը /կատեգորիան/ համարել փոփոխված որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական: 3. Աշտարակ համայնքի տարեկան հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություններ: 4. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/: - Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: