Հիմք ընդունելով Վոլոդիկ Վաղինակի Ներսիսյանի լիազորված անձ՝ Վաչագան Հայկի Ներսիսյանի 12.03․2025թ N 2752՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ համայնք Աշտարակ Սասունիկ բնակավայրում գտնվող Վոլոդիկ Վաղինակի Ներսիսյանին սեփականության իրավունքով հատկացված 0.0600 հա բնակելի կառուցապատման հողամասից փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-095-0114-0040/ ավել օգտագործվող 0.0015 հա /ընդամենը 0.0615 հա/ հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Վոլոդիկ Վաղինակի Ներսիսյանի /ծնվ.27.11.1940թ./ սեփականության իրավունքը 02-095-0114-0040 կադաստրային ծածկագրից հատկացումից ավել օգտագործվող 0.0015 հա մակերեսով /ընդամենը 0.0615 հա/ հողամասի նկատմամբ:
2. 02-095-0114-0140 ծածկագրով 0.0615 հա անշարժ գույքի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Սասունիկ բնակավայր, Այգեգործական 20-րդ տեղամասի 2-րդ փողոց, 22 հողամաս:
3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: