Հիմք ընդունելով Անահիտ Աբրահամյանի 25.12.2024թ. N 14830՝ անշարժ գույքի բաժանվող մասերին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնք, Արտաշավան բնակավայրում գտնվող անշարժ գույքի բաժանվող մասերին տալ հետևյալ հասցեները՝
Առանձնացվող հատված 1՝ /ծածկագիր` 02-020-0634-0014-ից, 0․02999 հա/ տալ 11/1 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Արտաշավան բնակավայր, 34-րդ թաղամաս, հողամաս N 11/1:
Առանձնացվող հատված 2՝ /ծածկագիր` 02-020-0634-0014-ից, 0․02999 հա/ տալ 11 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Արտաշավան բնակավայր, 34-րդ թաղամաս, հողամաս N 11:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: