Հիմք ընդունելով Յուրի Շիրինյանի 18.11.2024թ N 13009 դիմումը, Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-028-0055-0002 ծածկագրի 0,17526 հա տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ ի ընտանիքի սեփականության իրավունքը վերականգնելու մասին, ղեկավարվելով <իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին> ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակելի տունը և օժանդակ շինությունները կառուցված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չի հակասում քաղաքաշինական նորմերին և չի առաջացնում սերվիտուտ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ 1. Ճանաչել Թադևոս Միշայի Ասատրյանի /ծնվ 06.10.2002թ/ սեփականության իրավունքը, Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի, ըստ կադաստրային քարտեզի 02-028-0055-0002 ծածկագրով տնամերձ հողամասում մինչև 2001թ. կառուցված 239,8 քմ բնակելի տան և օժանդակ շինությունների նկատմամբ: 2. 02-028-0055-0002 ծածկագրով բնակելի կառուցապատման հողամասի և բնակելի տան հասցեն համարել՝ - Աշտարակ համայնք, Բյուրական բնակավայր, 1-ին փողոց, 64 բնակելի տուն 2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան/ Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: