Հիմք ընդունելով Ատոմ Արշալույսի Հովհաննիսյանի լիազորված անձ՝ Դավիթ Հովհաննիսյանի 20.03.2025թ N3237 դիմումը և փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի և ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ատոմ Արշալույսի Հովհաննիսյանի ընտանիքին հատկացված 0․10հա տնամերձ հողամասի փաստացի չափագրման արդյունքում /ծածկագիր 02-028-0094-0044/ ավել օգտագործվող 0․17006հա հողամասը /ընդհամենը 0․27006հա/ նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1.Ճանաչել Ատոմ Արշալույսի Հովհաննիսյանի /ծնվ․03.05.1962թ․/, Անուշ Պուշկինի Հարությունյանի /ծնվ․14.10.1966թ․/ և Կարեն Ատոմի Հովհաննիսյանի /ծնվ․25.11.1989թ․/ համատեղ սեփականության իրավունքը Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող 02-028-0094-0044 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող 0․27006հա մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ:
2․02-028-0094-0044 ծածկագրով 0․27006հա մակերեսով հողամասի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Բյուրական, 20-րդ փողոց, 3-րդ նրբանցք, հողամաս N2:
3.Քաղաքաշինության և հողաշինության բաժին /Ն. Մուրադյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: