Այսօր: Հինգշաբթի, 17 Հուլիսի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 173
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 հուլիսի 2025 թ.

ԱՌՈՒՍՏԱՄ ՀԱՅԿԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Առուստամ Պողոսյանի 22.04.2025թ. N 4781 դիմումը՝ իր սեփականությունը հանդիսացող Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց N 91/8 հասցեում գտնվող ավտոտնակի /սեփ. վկայական N 02072025-02-0027/ զբաղեցրած 0.0026հա վարձակալության իրավունքով տրամադրված հողամասը ուղղակի վաճառքով իրեն օտարելու մասին, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ․

1. Աշտարակ քաղաքի 02-001-0843-0097 ծածկագրով, Տիգրան Մեծի փողոց N 91/8 հասցեում գտնվող, Առուստամ Հայկի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցրածհամայնքային սեփականություն հանդիսացող, 0.0026հա վարձակալության իրավունքով տրամադրված բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 115 487 /մեկ հարյուր տասնհինգ հազար չորս հարյուր ութսունյոթ/ ՀՀ դրամ արժեքով օտարել Առուստամ Հակլի Պողոսյանին:

2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /պետի ժ/պ Վ․ Վարդանյան, պետ Ա․ Արամյան/ 

    - Սույն որոշման 1, 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վարուժան Վարդանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner