Հիմք ընդունելով Սերգեյ Գրիգորյանի լ/ա Մանուշ Հեպոյանի 15.04.2024թ. N 4259 դիմումը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը՝ տրված 18.03.2011թ. ս/մ 990, 991, 992, հողամասի փաստացի կատարված չափագրությունը, ղեկավարվելով <Ինքնակամ կառուցված շենքների, շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին> 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ ա) ենթակետի նկատի ունենալով այն հանգամանքը, որ Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաքում գտնվող 0.34 հա հողամասից փաստացի չափագրման արդյունքում ավել օգտագործվող 0.0109 հա /ընդհամենը 0.3509 հա/ գյուղատնտեսական նշանակության հողամասը /վարելահող/ նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն չի ընդգրկվել ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակույթային հողերի պահպանման գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի առաջացնում սերվիտուտ`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Ճանաչել Սերգեյ Գագիկի Գրիգորյանի /ծնված 13.03.1987թ./ Նարինե Պետրոսի Դեմոյանի /ծնված 19.05.1962թ./ և Գրետա Գագիկի Գրիգորյանի /ծնված 16.08.1983թ./ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը՝ Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքում հատկացված 0.34 հա գյուղատնտեսական նշանակության, 02-001-0765-0007 ծածկագրով, վարելահող հողամասից ավել օգտագործվող 0.0109 հա հողամասի նկատմամբ /ընդհամենը 0.3509 հա/:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն. Մուրադյան/
- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: