Հիմք ընդունելով Մելսիկ Զաքարյանի լիազորված անձ Արման Հովհաննիսյանի 12.03.2025թ. N 2754՝ բնակելի կառուցապատման հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Ղազարավան բնակավայրում գտնվող բնակելի կառուցապատման հողամասին /ծածկագիր՝ 02-068-0163-0006, 0,06000 հա/ տալ 12 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Ղազարավան բնակավայր, 5-րդ թաղամասի 6-րդ փողոց հողամաս N 12:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: