Հիմք ընդունելով Յակոբ Քուփճեանի 08.09.2025թ. N 11761՝ բնակելի տունը և բնակելի կառուցապատման հողամասը վերահասցեավորելու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Վերահասցեավորել Աշտարակ քաղաքի Վառոյի Ձորակ 1-ին թաղամաս, N 4 հասցեում գտնվող բնակելի տունը և բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 02-001-0029-0004, 0,06 հա/ և նոր հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Վառոյի Ձորակ 1-ին թաղամաս, բնակելի տուն N 3:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /պետ՝ Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: