Հիմք ընդունելով Արմեն Իգիթյանի 22.05.2025թ. N 6232՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Օշական բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-113-0055-0001/ տալ 36 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Օշական բնակավայր, Դպրոցական փողոց, հողամաս N 36:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: