Հիմք ընդունելով Վարդան Բասումյանի լիազորված անձ Բորիս Հակոբյանի 27.06.2025թ. N 8222` անշարժ գույքերի փոխանակություն կատարելու մասին դիմումը և Աշտարակ համայնքի ավագանու 04.07.2025թ. N 97-Ա որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Աշտարակ համայնքի Սաղմոսավան բնակավայրի 5-րդ փողոց, N 7 հասցեում գտնվող /ծածկագիր` 02-093-0015-0028/, Վարդան Կարապետի Բասումյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը /1100քմ բնակավայրերի հողեր նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամաս և բնակելի տուն/ փոխանակել համայնքային սեփականություն հանդիսացող, 02-093-0012-0175 ծածկագրով, Սաղմոսավան բնակավայր, 1-ին փողոց, 1-ին նրբանցք, N 1/2 հասցեում գտնվող 1100քմ բնակավայրերի հողեր նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասի հետ:
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /ժ/պ Վ․ Վարդանյան, Ա. Արամյան/
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: