Հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 25/12/2024 N Կ-25122024-02-0257 որոշումը, Մուշեղ Սարիբեկի Ավետիսյանի 26.12.2024թ N 14902 դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
Աշտարակ համայնքի ղեկավարի 11.12.2024թ. N 4715-Ա որոշման 1-ին կետում կատարել փոփոխություն և ընդունել նոր խմբագրությունը. << 1․ Ճանաչել Մուշեղ Սարիբեկի Ավետիսյանի /ծնվ․ 10․05․1958թ․/, Կարինե Վալոդյայի Ավետիսյանի /ծնվ․ 01․09․1958թ․/, Մարզպետ Մուշեղի Ավետիսյանի /08․09․1982թ․/, Ստեփան Մուշեղի Ավետիսյանի /ծնվ․ 29․05․1987թ․/ և Տիգրան Մուշեղի Ավետիսյանի /ծնվ․ 12․07․1984թ․/ սեփականության իրավունքը ըստ Աշտարակ համայնքի Նոր Եդեսիա բնակավայրի, 10-րդ փողոց, բնակելի տուն 3 հասցեի, ըստ կադաստրային քարտեզի 02-080-0005-0014 կադաստրային ծածկագրով, 2023ZU3JJP չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրով 0.1091 հա, փաստացի օգտագործվող բնակելի կառուցապատման հողամասում 2008թ.-2018թ. կառուցված 120․0 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 9.1 քմ արտաքին մակերեսով թռչնանոցը, 3․2 քմ մակերեսով պարիսպը և 1 հատ պատուհանը /ընդամենը արտաքին չափերով 132․3 քմ, որից 120․0քմ բնակելի տուն, 12․3 քմ օժանդակ շինություն և 1 հատ պատուհան/ ճանաչել օրինական, և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին վճարել 1քմ բնակելի տան համար վճարելով 743 /յոթ հարյուր քառասուներեք /ՀՀ դրամ, 1 քմ օժանդակ շինության համար վճարելով 446 /չորս հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ, 1 հատ պատուհանի համար վճարելով 1000 / մեկ հազար/ ՀՀ դրամ:
1) 120․0 x 743 = 89160 /ութսունինը հազար հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ։
2) 12․3 x 446 = 5486 /հինգ հազար չորս հարյուր ութսունվեց / ՀՀ դրամ։
3) 1 x 1000 = 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ։
ԸՆԴԱՄԵՆԸ՝ 95646 /իննսունհինգ հազար վեց հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ։>>
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից 2-րդ կետով հաշվարկված օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում 900445002638 հաշվեհամարին չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն.Մուրադյան, Ա.Արամյան/
-Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ: