Հիմք ընդունելով Խանում Գևորգյանի լիազորված անձ Լևոն Գևորգյանի 14.11.2025թ. N 16440 դիմումը և գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին Կ-05112025-02-0116 որոշումը, ղեկավարվելով <Նորմատիվ իրավական ակտերի մասին>Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, նկատի ունենալով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001թ․ մայիսի 15-ը, իսկ թիվ 2, 3 և 4 ինքնակամ օժանդակ շինությունները կառուցվել են 2001թ. մայիսի 15-ից հետո, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1․ Համայնքի ղեկավարի 12․06․2025թ․ N 1592-Ա որոշման 1-ին կետում կատարել փոփոխություն և ընդունել նոր խմբագրությամբ․
< 1. Խանում Ենոքի Գևորգյանին/ ծնվ 14.05.1950թ./ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքում գտնվող տնամերձ հողամասում /ծածկագիր՝ 02-001-0369-0015/ ինքնակամ կառուցված /հաշվառման ծածկագիր՝ 2023T4RWEE/ 201,42քմ մակերեսով բնակելի տունը և 30,15քմ ընդհանուր արտաքին մակերեսով թիվ 2, 3 և 4 օժանդակ շինությունները ճանաչել օրինական՝ բնակելի տան համար առանց օրինականացման համար վճարի գանձման, իսկ օժանդակ շինությունների օրինականացման համար համայնքային բյուջեի 900445002638 հաշվեհամարին վճարել 59 365 /հիսունինը հազար երեք հարյուր վաթսունհինգ/ ՀՀ դրամ:>
2. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /պետեր՝ Ն. Մուրադյան, Ա. Արամյան/:
- Սույն որոշման 1 կետի հանձնարարականն ընդունել ի գիտություն: