Հիմք ընդունելով Հրանտ Ղազարյանի լ/ա Հրաչ Ղազարյանի 15.07.2025թ. N 9135՝ անշարժ գույքին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Համայնք Աշտարակ, Արուճ բնակավայրում գտնվող անշարժ գույքին /ծածկագիր՝ 02-022-0001-0006/ տալ 27 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Արուճ բնակավայր, 10-րդ փողոց, 27 բնակելի տուն:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Վ.Վարդանյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: