Հիմք ընդունելով Ռիտա Գալոյանի լիազորված անձ Իննա Գալոյանի 12.03.2025թ. N 2714՝ տնամերձ հողամասին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրում գտնվող տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-110-0082-0011, 0,098 հա/ տալ 44 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Փարպի բնակավայր, Գ․ Լուսավորչի փողոց, հողամաս N 44:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: