Հիմք ընդունելով Գևորգ Պապիկյանի 12․02․2025թ․ N 1467, Արմինե Հակոբյանի 17․02․2025թ․ N 1697, Արտակ Կիրակոսյանի 24․02․2025թ․ N 1991, Կարեն Գալստյանի 27․02․2025թ․ N 2165, Եղիշե Եղիշյանի 28․02․2025թ․ N 2250 և Նշան Այվազյանի 28.02.2025թ. N 2251 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է․ 1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-001-0658-0036 ծածկագրով 0,1836հա հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով՝ 5 000 000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0658-0013 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի սեփականատեր Գևորգ Վոլոդյայի Պապիկյանին:
2. Աշտարակ համայնքի Ղաղարավան բնակավայրի 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 2-րդ փակուղի, N 5/1 հասցեում գտնվող, 02-068-0019-0032 ծածկագրով 147քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով /կադաստրային արժեքի 200%-ի չափով/ օտարել կից, ընդլայնվող 02068-0019-0130 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Արմինե Արամայիսի Հակոբյանին:
3. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոց, N 78/1 հասցեում գտնվող, 02-001-0844-0106 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 10քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-001-0844-0012 ծածկագրով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի սեփականատեր Արտակ Դերենիկի Կիրակոսյանին:
4. Աշտարակ համայնքի Փարպի բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-110-0168-0019 ծածկագրով 0,0738հա հողամասը /խոտհարք/ ուղղակի վաճառքով՝ 600 000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-110-0168-0018, 02-110-0168-0020 և 02-110-0168-0026 ծածկագրերով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերի սեփականատեր Կարեն Նորիկի Գալստյանին:
5. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-001-0447-0004 ծածկագրից 0,02858հա հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով՝ 100 000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0447-0007 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի սեփականատեր Եղիշե Աբգարի Եղիշյանին:
6. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Արցախ թաղամաս, 6-րդ փողոց, 1-ին նրբանսք, N 20/1 հասցեում գտնվող, 02-001-0742-0001 ծածկագրից, համայնքային սեփականություն հանդիսացող 380քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ /կադաստրային արժեքի 200%-ի չափով/ օտարել կից, ընդլայնվող 02-001-0742-0040 ծածկագրով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Նշան Նիկողոսի Այվազյանին: |