Այսօր: Չորեքշաբթի, 20 Հունվարի 2021թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 7
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ  ՀՀ կառավարության 07.09.2006թ. N1398-Ն որոշմամբ համայնքին հանձնված 351-021 ծածկագրից 0,0315հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասը  փոխանցվել է որպես ֆիզիկական անձի սեփականություն, սակայն իրականում վերը նշված հողամասը հանդիսանում է համայնքային սեփականություն, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-70 հոդվածների, <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 21 կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀԿԱԱԳԿՊԿ-ի նախագահի 01.06.2010թ. N 186-Ն հրամանով հաստատված կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը, համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Համայնքի վարչական տարածքում գտնվող, 351-021 ծածկագրից 315քմ  մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել համայնքային սեփականություն:

2. Հավանություն տալ 351-021 ծածկագրից 315քմ  բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը աճուրդ- վաճառքով օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը, մեկնարկային գինը՝  կադաստրային արժեքի 100%-ը:   


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7

/0232/3-10-26

ashtarakmunicipality@gmail.com

Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner