Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 423
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 մարտի 2025 թ.

ԿԱՐԻՆԵ ՍԱՐՈՅԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈւԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Կարինե Վարդանյանի 30.01.2025թ. N 809 սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասում ինքնակամ կառուցած շինությունները օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի և <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24 կետի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում բնակելի տան ինքնակամ մասը և ինքնակամ օժանդակ շինությունը, որոնք կառուցվել են 2008-2020թթ., դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և կառուցված չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.

1. Կարինե Սարոյի Վարդանյանին /ծնված 20.10.1957թ./ սեփականության իրավունքով պատկանող, Աշտարակ համայնք, Կարբի բնակավայր, 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, 32 բնակելի տուն հասցեում գտնվող /ծածկագիր՝ 02-058-0087-0014, հաշվառման տվյալներ՝ վկայական 21082024-02-0054/ բնակավայրերի նպատակային նշանակության հողամասում՝ 2008-2020 թվականներին կառուցված, բնակելի տան 63.39քմ արտաքին մակերեսով ինքնակամ մասը և 28.21 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքային բյուջեի 900445002638 հաշվին վճարել 158115 /մեկ հարյուր հիսունութ հազար հարյուրտասնհինգ/ ՀՀ դրամ:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

3. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժնիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/

- Հողերի գրանցման մատյաններում կատարել համապատասխան փոփոխություններ և գրանցումներ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անհայտ օգտատեր  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner