Այսօր: Հինգշաբթի, 5 Մարտի 2026թ.
Աշտարակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 496
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 9
 

Զեկ. ԷՄՄԱ ՓԱՐՎԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Աշտարակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արսեն Դավթյանի 13.02.2026թ. թիվ 2055 ,Նելլի Սահակյանի 19.02.2026թ. թիվ 2295 և Մարիա Վարդանյանի 23.02.2026 թ. թիվ 2414 դիմումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Աշտարակ համայնքի կամավոր խնդիրների, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունների և դրանց լուծման իրականացման կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է.

 1.Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի Գիտավան ՌՖԷԻ թաղամասի, 9 շենք, 2-րդ բնակարանի բնակիչ, Արսեն Միքայելի Դավթյանին 2026թ․ Եվրոպայի շախմատի անհատական առաջնությանը մասնակցելու համար 500000 / հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու համայնքի ղեկավարի առաջարկությանը։

2. Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրի 8 փողոց, 2-րդ նրբանցքի 4 տան բնակիչ, Թամարա Էդիկի Կարապետյանին 2026թ․մայրիսի 4-ից 9-ը Կիպրոսի Հանրապետության Նիկոսիա քաղաքում անցկացվող «Ոսկե Աֆրոդիտե» պարի միջազգային մրցույթ փառատոնին մասնակցելու համար 300000 / երեք հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։

3. Համաձայնություն տալ Աշտարակ համայնքի Գ.Նարեկացու փողոցի, 83 տան բնակիչ, Մարիա Էդվարդի Վարդանյանին 2026 թ․ մարտի 28-ից մայիսի 16-ը Ֆրանսիայի Պրիվա քաղաքում կայանալիք աշխատանքային պրակտիկային մասնակցելու համար 300000 / երեք հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԹՈՎՄԱՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ԷՄՄԱ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ն.ԱՇՏԱՐԱԿԵՑՈՒ 7
/0232/3-10-26
ashtarakmunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10018633@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՇՏԱՐԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner