Հիմք ընդունելով Հովսեփ Հովսեփյանի 13.08.2025թ. N 10450՝ ինքնակամ խանութն օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի N 731-Ն և 912-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով, նկատի ունենալով, որ նշված ինքնակամ խանութը կառուցվել է 2013 թվականին, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ինչպես նաև շինությունը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների անվտանգության գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի վրա.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի 02-022-0030-0030 ծածկագրով և 02-022-0030-0012, 02-022-0030-0016 ծածկագրերից, համայնքային սեփականություն հանդիսացող 0,0059հա ընդհանուր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 59քմ արտաքին մակերեսով խանութը /հաշվառման ծածկագիր՝ 2023H6QJKM/ ճանաչել համայնքային սեփականություն:
2. Առաջին կետում նշված ինքնակամ խանութը ճանաչել օրինական:
3. Օրինականացված խանութի հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Արուճ բնակավայր, 3-րդ փողոց, խանութ N 12/4:
4. Առաջարկել կառույցն իրականացրած Հովսեփ Սերյոժայի Հովսեփյանին գնելու օրինական ճանաչված 59քմ արտաքին մակերեսով խանութը` 1քմ-ի օտարման համար վճարելով 7866 /յոթ հազար ութ հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ, իսկ խանութի պահպանման և սպասարկման համար առանձնացված 59քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով 514,8 /հինգ հարյուր տասնչորս ամբողջ ութ տասնորդական/ ՀՀ դրամ։
5. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/:
- Սույն որոշման բոլոր կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: