Հիմք ընդունելով Հրաչիկ Ռաֆիկի Սահակյանի 02.09.2025թ․ N11405 դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1.Աշտարակ համայնքի Ուջան բնակավայրում գտնվող տնամերձ հողամասին /ծածկագիր՝ 02-109-0049-0015/ տալ 13 համարը և հասցեն համարել՝
-Աշտարակ համայնք, Ուջան,19-րդ փողոց, 2-րդ նրբանցք, հողամաս 13:
2.Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /ժ/պ Վ. Վարդանյան/
-Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: