Հիմք ընդունելով Տիգրան Վարուժանի Մարդանյանի լիազորված անձ՝ Վարուժան Մարդանյանի 25.06.2025,թ. N8131 և գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 05/06/2025 N Կ-05062025-02-0156 որոշումը, տնամերձ հողամասում ինքնակամ կառուցված այգետնակը օրինականացնելու մասին դիմումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին կարգի II բաժնի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով և <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22 և 24 կետերի պահանջներով, նկատի ունենալով, որ հողամասում ինքնակամ խորդանոցը, որը կառուցվել է 2010թ. դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք,
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1․Սոնա Վազգենի Փանաջյանին /ծնվ.17.10.1975թ./, Վազգեն Վարուժանի Մարդանյանին /ծնվ․20․03․2008թ․/, Հայկ Վարուժանի Մարդանյանին /ծնվ․21․06․2001թ․/ և Տիգրան Վարուժանի Մարդանյանին /ծնվ․20․08․2003թ․/ ժառանգությամբ ձեռք բերված բաժնային սեփականության իրավունքով պատկանող Աշտարակ համայնքի Բյուրական բնակավայրում գտնվող /ծածկագիր՝ 02-028-0015-0010/ ինքնակամ կառուցված՝ /հաշվառման ծածկագիրը բացակայում է, որի վերաբերյալ թիվ 4187 գրությամբ տրվել է պարզաբանում/ 46․57քմ այգետնակը կառուցված 2010թ-ին ճանաչել օրինական՝ և օրինականացման համար համայնքային բյուջեի համապատասխան հաշվին /900445002638/ վճարել 77912/ յոթանասուն յոթ հազար ինը հարյուր տասներկու/ ՀՀ դրամ:
2.Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումներ բաժիններին /Ն. Մուրադյան, Ա. Արամյան/:
- Սույն որոշման 1 և 2 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: