Հիմք ընդունելով Տիգրան Հովհաննիսյանի 18․02․2026թ․ N 2284, համասեփականատերեր Լուսիկ Մինասյանի և Սմբատ Խեչումյանի 20.02.2026թ. N 2333 և Արտյոմ Ղազարյանի 25.02.2026թ. N 2558 դիմումները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2016թ. N 550-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, Աշտարակ համայնքի ավագանին`
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է․ 1. Աշտարակ համայնքի Կոշ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-061-0106-0243 ծածկագրով 1,49հա հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով՝ 1 500 000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-061-0106-0220 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի սեփականատեր Տիգրան Հայկի Հովհաննիսյանին:
2. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության 02-001-0644-0041 ծածկագրով 0,03341հա հողամասը /այլ հողատեսք/ ուղղակի վաճառքով՝ 1 000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից՝ ընդլայնվող 02-001-0644-0001 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասի ընդհանուր համատեղ սեփականատերեր Լուսիկ Հովհաննեսի Մինասյանին և Սմբատ Սամսոնի Խեչումյանին:
3. Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրի Երևան-Ապարան մայրուղի 54-55կմ, N 25 հասցեում գտնվող, 02-020-0122-0042 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,18168հա բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով՝ 13 000 000 /տասներեք միլիոն/ ՀՀ դրամ արժեքով օտարել կից, ընդլայնվող 02-020-0122-0029 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողամասի ընդհանուր բաժնային սեփականատերեր Արտյոմ Լյուդվիգի Ղազարյանին և Նաիրի Սուրիկի Սարգսյանին:
4. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաքի Արա-2 թաղամաս, 18-րդ փողոց N 27 հասցեում գտնվող, 02-001-0422-0027 ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 30քմ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, էներգետիկայի գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով՝ կադաստրային արժեքով օտարել <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ-ին՝ տրանսֆորմատորային ենթակայան կառուցելու նպատակով: |