Հիմք ընդունելով Աշտարակ համայնքի ավագանու 15.06.2023թ. N 93-Ա որոշումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ կետի և ՀՀ հողային օրենսգրքի 67-70 հոդվածների պահանջներով, հաշվի առնելով այն, որ Վ. Մկրտչյանը 18.09.2023թ. հայտ է ներկայացրել աճուրդային հանձնաժողովին՝ 02-001-0251-0050 ծածկագրով 0.119 հա հողամասը ձեռք բերելու համար և համաձայն աճուրդային հանձնաժողովի 26.09.2023թ. N 14 արձանագրության ճանաչվել է հաղթող, նկատի ունենալով, որ նշված հողամասը չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի շարքին՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Աշտարակ համայնքի Արցախ թաղամասի 3-րդ փողոց N 7 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող /սեփ. վկայական N 15062023-02-0056 տրվ. 15.06.2023թ./ 0.119 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ Վահագն Արմուշի Մկրտչյանի / անձ՝ 004024279 տրվ. 18.09.2014թ. 029 / հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2.Հողամասի վաճառքի գինը կազմում է 3436125 / երեք միլիոն չորս հարյուր երեսունվեց հազար մեկ հարյուր քսանհինգ / ՀՀ դրամ:
3.Քաղաքաշինական գործունեություն սկսել` տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, համաձայնեցված նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում:
4. Քաղաքաշինության և հողաշինության, ֆինանսատնտեսագիտական և գնումների բաժիններին /ժ/պ Ն. Մուրադյան, Ա. Արամյան/:
- Սույն որոշման 1, 2, 3 կետերի հանձնարարականներն ընդունել ի գիտություն: