Հիմք ընդունելով Սերգեյ Ադամյանի 06.02.2025թ. N 1111` բնակելի կառուցապատման հողամասի բաժանվող մասերին հասցե տալու մասին դիմումը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ.
1. Աշտարակ համայնքի Աշտարակ քաղաք, Գ․ Նարեկացու փողոց, N 53 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման հողամասի առանձնացվող հատված 1-ին /ծածկագիր` 02-001-0221-0017, 0,0950 հա/ տալ 59/5 համարը և հասցեն համարել`
- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Գ․ Նարեկացու փողոց, բնակելի տուն N 59/5:
Հողամասի առանձնացվող հատված 2-ին /0,0355 հա/ տալ 59/6 համարը և հասցեն համարել՝
- Աշտարակ համայնք, Աշտարակ քաղաք, Գ․ Նարեկացու փողոց, հողամաս N 59/6:
2. Քաղաքաշինության և հողաշինության բաժնին /Ն․ Մուրադյան/
- Հատակագծերում կատարել նշումներ և սույն որոշման մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին: